Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսի ռեստորանում 4 հայերի սպանության մեջ կասկածվում է 28-ամյա Ներսես Գալստյանը


Հոլիվուդի ռեստորաններից մեկում զինված հարձակման եւ 4 հայերի սպանության մեջ կասկածվում է ծագումով հայաստանցի 28-ամյա Ներսես Գալստյանը: Այդ մասին անցած շաբաթավերջին կայացած ասուլիսում հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանապետ Չարլի Բեքը` հավելելով, որ կասկածյալը դեռ ձերբակալված չէ:

Ըստ ոստիկանության վարկածի` ապրիլի 3-ին Գալստյանը «Հոթ սփոթ» ռեստորանում մասնակցել է անցած տարի ավտովթարից մահացած մի ծանոթի ծննդյան օրվան նվիրված հավաքույթին, որի ընթացքում վիճաբանության մեջ է մտել միջոցառման այլ մասնակիցների հետ, եւ ի վերջո վրդովվելով` կրակոցներ է արձակել եւ սպանել 4 մարդու, եւս 2-ին վիրավորել է:

Ապրիլի 3-ի միջադեպի հետեւանքով սպանվել են 25-ամյա Հայկ Եգնանյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը, 28-ամյա Հարութ Բաբուրյանը եւ 31-ամյա Վարդան Թոֆալյանը: Ոստիկանությունը պարզել է, որ նրանց մեծ մասը նույնպես ծագումով հայաստանցիներ են:

Իրավապահները հայտարարել են, որ սրճարանում տեղի ունեցածի հետ Գալստյանի կապը հաստատող ապացույց կա, սակայն չեն մանրամասնել:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` դաշնային դատավորը Գալստյանին մեղադրանք է առաջադրել նաեւ առանց արտոնագրի հրազենի հետ կապված գործարքներով զբաղվելու եւ ջնջված համարով զենք պահելու մեջ:

Կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել նրա բնակության վայրերում` Նորթ Հոլիվուդում եւ Գլենդեյլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG