Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները կիրակի օրը ծաղիկներ դրեցին Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մոտ` հարգանքի տուրք մատուցելով նախօրեին տեղի ունեցած ավիավթարի զոհերի հիշատակին:

Դեսպանատունը, ի նշան սգո, խոնարհել է երկրի դրոշը: Շենքի մուտքի մոտ փակցված են բոլոր զոհերի անունները, նախագահ Լեխ Կաչինսկու լուսանկարը կնոջ հետ: Ապրիլի 12-ից 14-ը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտրվի ծաղիկներ դնել շենքի բակում:

Կիրակի օրը 2 րոպե լռությամբ ողջ Լեհաստանում ոգեկոչել են զոհերի հիշատակը: Երկրում յոթնօրյա սուգ է հայտարարված:

Ապրիլի 12-ին նախատեսված երթով լեհական ինքնաթիռի զոհերի հիշատակը երթով կհարգեն նաև ԵՊՀ-ի ուսանողները։

Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը աղետի է ենթարկվել Սմոլենսկ ուղեւորվելիս, ինքնաթիռի բոլոր ուղեւորները՝ լեհական պաշտոնական պատվիրակության անդամները եւ անձնակազմը, զոհվել են։ Կաչինսկու աճյունը ապրիլի 11-ին տեղափոխվել է Վարշավա:
XS
SM
MD
LG