Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն


«Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը թուլացել է». այդ մասին, ըստ թուրքական Անադոլու գործակալության կիրակի՝ Վաշինգտոն կատարելիք այցից առաջ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայոց ցեղասպանության շուրջ ընդունված բանաձեւին՝ Էրդողանը ընդգծել է. «Այդօրինակ փաստաթղթերը մեզ չեն պարտավորեցնում»։

Վարչապետը նաեւ նշել է, թե Թուրքիան շարունակում է պաշտպանել այն դիրքորոշումը, որն ինքը շարադրել էր 2005 թվականին Հայաստանի երկրորդ նախագահին հասցեագրած նամակում, որտեղ առաջարկել էր պատմական հանձնաժողով ստեղծել՝ 1915 թվականի իրադարձությունները ուսումասիրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG