Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը իր օգնությունն է առաջարկում Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւայի հետ։ Ինչպես հաղորդում է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, Քլինթոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ղրղըզստանում քաղաքական եւ տնտեսական իրավիճակը կայունացնելու, ներքաղաքական ճգնաժամը խաղաղ ճանապարհով հարթելու ջանքերին։

Իր հերթին, ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան վստահեցրել է, որ Ղրղըզստանի նոր վարչակազմը կշարունակի պահպանել նախկինում Վաշինգտոնի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները՝ «Մանաս» ռազմակայանի վերաբերյալ, որը ամերիկյան զորքերը 2001 թվականից օգտագործում էին Աֆղանստան զինվորականներ տեղափոխելու համար։

«Երկկողմ քննարկումները շարունակելու համար Վաշինգտոնը առաջիկայում Ղրղըզստան կգործուղի պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Բլեյքին»,–հաղորդում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG