Մատչելիության հղումներ

Լեհաստանում սգում են նախագահի եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաների կորուստը


Լեհաստանում այսօր կեսօրին երկու րոպե լռությամբ հարգել են Սմոլենսկի մերձակայքում երեկ ավիավթարի ենթարկված նախագահ Լեխ Կաչինսկու եւ բարձաստիճան պատվիրակության մյուս՝ ավելի քան 95 անդամների հիշատակը։

«Ֆրանսպրես»–ի հաղորդմամբ, նախագահի եւ նրա տիկնոջ աճյունները այսօր կտեղափոխվեն Վարշավա. հուղարկավորության հստակ ժամկետ դեռեւս չի նշվում։

Լեհաստանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնում էր Կատին՝ հարգանքի տուրք մատուցելու ստալինյան ժամանակաշրջանում խորհրդային զորքերի կողմից գնդակահարված հազարավոր լեհ ռազմագերիների հիշատակին։ Լեխ Կաչինսկուն ուղեկցում էին Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Կենտրոնական բանկի նախագահը, խորհրդարանի փոխխոսնակն ու մի շարք այլ բարձաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ 70 տարի առաջ զոհված ռազմագերիների հարազատները։

Նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է խորհրդարանի՝ Սեյմի ղեկավար Բրոնիսլավ Կոմորովսկին։ Վերջինիս որոշմամբ երկրում յոթօրյա սուգ է հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG