Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները



«Միացյալ Նահանգները շատ կարեւոր հարաբերություններ ունի Հայաստանի հետ» ,– նախօրեին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Մայք Համմերը՝ անդրադառնալով հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջեւ նախատեսված հանդիպմանը։

Կարեւորելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու շուրջ ստորագրված արձանագրությունները՝ Սպիտակ Տան խոսնակն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը փորձում է քաջալերել գործընթացը։

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները կհանդիպեն ապրիլի 12-13 Վաշինգտոնում մեկնարկող Գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակներում։ Միացյալ Նահանգների նախագահից բացի Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպում կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG