Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Լեխ Կաչինսկու զոհվելու կապակցությամբ


«Խորապես ցնցված ենք Լեհաստանի նախագահի օդանավի աղետալի անկման գույժից, որին զոհ են գնացել նախագահ Լեխ Կաչինսկին, նրա տիկինը եւ ուղեկցող բոլոր անձինք», - ասված է Լեհաստանի Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմորովսկուն եւ Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչին հասցեագրված՝ Հովիկ Աբրահամյանի ցավակցական ուղերձում:

«Լեհաստանի համար այս ծանր պահին Հայաստանի Ազգային ժողովի եւ իմ անունից ցավակցություն ու եղբայրական զորակցություն եմ հայտնում այս ողբերգությանն առնչվող բոլոր ընտանիքներին ու նրանց մերձավորներին, ողջ լեհ ժողովրդին: Խաղաղություն այս աղետի բոլոր զոհերի հոգիներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG