Մատչելիության հղումներ

Հայաստանից «Նոր Ալիք»-ի հաջորդ փուլին կմասնակցեն 2 երգչուհիներ


Անի Արզումանյան և Սոնա Շահգելդյան

Անի Արզումանյան և Սոնա Շահգելդյան

Ապրիլի 9-ի ուշ երեկոյան Սունդուկյանի անվան մայր թատրոնի բեմում կայացավ «Նոր Ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը: 28 մասնակիցների պայքարում հաղթող ճանաչվեցին երկուսը` երգչուհիներ Սոնա Շահգելդյանը եւ Անի Արզումանյանը, վերջինս մասնակցել է նաեւ այս տարվա Եվրատեսիլի Հայաստանյան նախընտրական փուլին:

Սոնա Շահգելդյանը եւ Անի Արզումանյանը հնարավորություն ստացան «Նոր ալիք»-ին մասնակցելու համար պայքարել նաեւ Մոսկովյան կիսաեզրափակիչ փուլում, որը հաղաթահարելուց հետո միայն կկարողանան հանդես գալ Յուրմալայի եզրափակիչ համերգներին։
XS
SM
MD
LG