Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ուրբաթ օրը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի շրջանակներում կկայանա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը։ Նախատեսվում է նաեւ կառավարության համատեղ նիստ։

Տիգրան Սարգսյանը կայցելի Շուշի, ինչպես նաեւ տեղական մի քանի ձեռնարկություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG