Մատչելիության հղումներ

Վիբորգում տրվեց «Հյուսիսային հոսք» գազատարի շինարարության մեկնարկը


Ռուսաստանի Վիբորգ քաղաքում այսօր տրվել է «Հյուսիսային հոսք» գազատարի շինարարության մեկնարկը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Նիդերլանդների վարչապետ Յան Պետեր Բալկենենդեն ու Եվրահանձնաժողովի` էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Յոտինգերը։

Գազատարը, որով ակնկալվում է ռուսական գազը Բալթիկ ծովով հասցնել մինչեւ Գերմանիա, նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա մեկ - երկու տարվա ընթացքում։

Գազատարի բաժնետերերն են ռուսական «Գազպրոմ»-ն ու մի շարք գերմանական եւ հոլանդական ընկերություններ:

Դմիտրի Մեդվեդեւը արարողության ժամանակ ընդգծել է, որ «Հյուսիսային հոսք»-ը «առաջին անգամ կապահովի ռուսական գազի ուղղակի առաքումը Արեւմտյան Եվրոպա` շրջանցելով տարանցիկ երկրները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG