Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլու. «Առաջիկա շաբաթներին հույս ունենք նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները»


Ահմեդ Դավութօղլու
Ահմեդ Դավութօղլու

«Առաջիկա շաբաթների ընթացքում մենք հույս ունենք նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները` գործընթացը տանելով ճիշտ ուղղությամբ, իր բնական հունով», - Անկարայում կայացած ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Նա ուղղակիորեն չի անդրադարձել առաջիկայում Վաշինգտոնում կայանալիք` Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպմանը, այդ հանդիպումից ակնկալիքներին, բայց հույս է հայտնել, որ երկու երկրները շուտով կհաղթահարեն դժվարությունները։

«Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները պլանավորում են եկող շաբաթվա մեջ հանդիպել Միացյալ Նահանգներում` նոր շունչ հաղորդելու հարյուրամյա թշնամանքին վերջ տալու եւ սահմանը բացելու ջանքերին», - գրում է Washington Post-ը:

«Ըստ ստորագրված արձանագրությունների` երբ դրանք վավերացվեն խորհրդարանների կողմից, վավերացումից հետո երկու ամսվա ընթացքում Հայաստանն ու Թուրքիան համաձայնել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել սահմանը։ Բայց վերջին ամիսներին արձանագրությունները վավերացնելու շուրջ վիճաբանությունները աճել էին։ Հայաստանի նախագահը վերջերս հայտարարեց, թե խորհրդարանը արձանագրությունները կվավերացնի Թուրքիայից հետո», - նշում է թերթը։

«Արձանագրությունները հանդիպեցին Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի դիմադրությանը, որը ցանկանում է առաջընթաց տեսնել Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում», - գրում է Washington Post-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG