Մատչելիության հղումներ

Զվիադ Գամսախուրդիայի որդին դատապարտվել է 9.5 տարվա ազատազրկման


Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին` Ցոթնե Գամսախուրդիան 9.5 տարվա ազատազրկման է դատապարտվել սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքներով:

Գամսախուրդիայի փաստաբան Քեթի Բեկաուրին հայտարարել է, որ բողոքարկելու է երեկ երեկոյան Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած վճիռը:

Ցոթնե Գամսախուրդիան, ով կալանվել է անցած տարվա հոկտեմբերին` հարեւանին հրազենային վնասվածք հասցնելու համար, չի ընդունում մեղադրանքը եւ այն պայմանավորում է քաղաքական շարժառիթներով. նախկին նախագահի որդին ներկայիս նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ընդդիմախոսներից է:

2008 թվականին Ցոթնե Գամսախուրդիան պայմանական պատժի էր ենթարկվել դավաճանության մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG