Մատչելիության հղումներ

Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հեռախոսազրույց է կայացել


Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնաց, արտգործնախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի Բաքու կատարելիք այցից առաջ հեռախոսազրույց է կայացել երկու երկրների արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ:

Ինչպես տեղեկացնում է Day.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները, Դավութօղլուն Մամեդյարովին է փոխանցել Երեւանում Սինիրլիօղլուի ստացած տպավորությունները, քննարկվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` հաջորդ շաբաթ Վաշինգտոնում սպասվող հանդիպման հետ կապված հարցեր:

Դավութօղլուն ադրբեջանցի գործընկերոջը հայտնել է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ Ռեջեփ Էրդողանի` վերջերս Փարիզում կայացած հանդիպման ժամանակ կարեւոր տեղ է հատկացվել Ղարաբաղյան հակամարտությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG