Մատչելիության հղումներ

Քոչարյանը դեռ չի որոշել քաղաքականություն վերադառնալ


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե ինքը որոշի քաղաքականություն վերադառնալ, այդ մասին կհայտարարի «բաց եւ ուղիղ»՝ քննադատելով ընդդիմության կողմից շրջանառվող լուրերն իր քաղաքական վերադարձի մասին։

«Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել, ցնծում են` համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել», - ասված է երկրորդ նախագահի կողմից հինգշաբթի օրը տարածած հայտարարությունում։

«Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց և ուղիղ, ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ», - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG