Մատչելիության հղումներ

logo-print

Կուրմանբեկ Բակիեւը հրաժարական չի ներկայացնում


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, երեկվա բախումներից հետո Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշկեկից փախուստի դիմած նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտարարել է, որ հրաժարական չի ներկայացնում։

«Ես եմ պետության ընտրված ղեկավարը եւ իմ պարտությունը չեմ ճանաչում»,- ասել է Բակիեւը ռադիոկայանի եթերում եւ հավելել, որ Ղրղըզստանում վերջին օրերին տեղի ունեցած արյունալի բռնությունների համար պատասխանատվությունն ընդդիմությունն է կրում։

Կուրմանբեկ Բակիեւը «Էխո Մոսկվի»-ին փոխանցել է, որ ինքը տվյալ պահին գտնվում է երկրի հարավային շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG