Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 11-ին Հյուսիսային պողոտան լի կլինի օճառե պղպջակներով: Առաջին անգամ Երեւանում կանցկացվի օճառե պղպջակների փառատոն է`Dreamflash խորագրով: Փառատոնի կազմակերպիչներն առաջնորդվում են` «Նախաձեռնենք տոն մեր քաղաքում» կարգախոսով, նպատակն է բարձր ու յուրահատուկ տրամադրություն պարգեւել երեւանցիներին:

Dreamflash պղպջակների փառատոնը արդեն 4 տարի շարունակ կազմակերպվում է Մոսկվայում եւ մի շարք այլ խոշոր քաղաքներում: Անցած տարի Մոսկվայում փառատոնին մասնակցել է շուրջ 7000 մարդ: Երեւանյան Dreamflash կամակերպելու գաղափարի հեղինակներն են ռուսաստանաբնակ Էլյա Ալեքսանյանը եւ Նաստյա Բայկալովան: Էլյան ապրում է Երեւանում, դասավանդում է Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում, իսկ Նաստյան 9 ամիս առաջ է տեղափոխվել Երեւան, սովորում է Սլավոնական համալսարանում:

«Քանի որ չենք կարողանա մասնակցել Մոսկվայի Dreamflash–ին, որոշեցինք կազմակերպել երեւանյան օճառե պղպղջակների փառատոն: Պղպջակները ասոցացվում են թարմության ու գույների հետ: Սա եւս մի առիթ է մարդկանց համախմբելու գարնանային թարմ, պայծառ տրամադրության շուրջ», - «Մաքլիբերթի»-ի հետ զրույցում ասացին Էլյան եւ Նաստյան:

Պղպջակների փառատոնի կազմակերպիչները պատմեցին, որ մասնակցել ցանկացողների թիվը մեծ է, սպասում են, որ միջոցառմանը ներկա կլինի առնվազն 1000 մարդ:

«Ինչպես ցանկացած ֆլեշմոբ ձեւաչափում անցկացվող միջոցառում, Dreamflash-ը եւս զերծ է քաղաքական, կրոնական եւ տնտեսական ասպարեզներից: Սա ուղղակի տրամադրությունը բարձրացնելու տոն է», - պնդում են Էլյան եւ Նաստյան:

Նախընտրելի է, որ մասնակիցները Հյուսիսային պողոտա գնան արդեն պատրաստված` օճառե պղպջակներ անելու համար նախատեսված հատուկ հարմարանքներով: Աղջիկներն այժմ բանակցում են մի շարք երաժշտական խմբերի հետ, որպեսզի նրանք ելույթ ունենան միջոցառման ընացքում: Նախատեսում են հաջորդ տարի եւս Երեւանում Dreamflash անկացնել:

XS
SM
MD
LG