Մատչելիության հղումներ

Ֆորշը նոր, «համարձակ» ձայնասկավառակ է թողարկել


Ֆորշի նոր սկավառակի կազմը

Ֆորշի նոր սկավառակի կազմը

Ֆորշի 11 նոր երգերը «Երեւանը մենք ենք» ձայնասկավառակով հասանելի կլլինեն բոլոր նրանց համար ոքվեր երաժշտի 4-րդ ձայնասկավառակից հետո տեւական ժամանակ սպասում էին նորին: 5-րդ ալբոմը Ֆորշն առանձնացնում է, քանի որ երկար է աշխատել:

«Ձայնագրությունները տեւեցին մոտ 2,5 տարի, քանի որ օգտագործվել է բացառապես կենդանի երաժշտություն», - ասաց Ֆորշը:

Նոր ձայնասկավառակի անվանումը համանուն երգից է «Երեւանը մենք ենք», որը Ֆորշի հետ կատարում են «Արեւիկ» համույթի երեխաները:

Նոր սկավառակի բազմաժանրությունը տարբեր գործիքավորողներ են ապահովել` Արա Թորոսյան (Մուրզիկ), Մադաթ Ավանեսսով, Վահագն Հայրապետյան: Իր նոր աշխատանքը Ֆորշն անվանում է համարձակ` բացատրելով, որ դիմել է փորձարարությունների` օրինակ զուգերգը Աննա Մայիլյանի հետ, որը, ըստ երգչի, վերադարձ է իր դասական կրթությանը:

«Համագործակցել ենք Արամ Թալալյանի ղեկավարած կամերային նվագախմբի հետ ու կատարել Ֆրանկ Սեզարի հանրահայտ «Ռեքվիեմ»-ից մի հատված», - պատմեց Ֆորշը:

Ֆորշի հեղինակային երգի սիրահարներին ձայնասկավառակում նոր ստեղծագործություններ են սպասվում: Բայց երաժիշտն այս անգամ նաեւ այլ հեղինակների գործեր է ընտրել` հիմնականում հայտնի երգեր, որոնք մշակվել ու կատարվել են նորովի:

XS
SM
MD
LG