Մատչելիության հղումներ

logo-print

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի նոր վարչապետի հետ


ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւայի հետ:

ՌԴ կառավարության տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, Վլադիմիր Պուտինը կոչ է արել զերծ մնալ բռնությունից եւ ապահովել միջազգային ներկայացուցչությունների անվտանգությունը երկրում:

Ռոզա Օտունբաեւան ի պատասխան հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը վերահսկում է իրավիճակը, իրավապահ մարմիններն ու բանակը նույնպես գտնվում են իրենց ենթակայության տակ:

Վլադիմիր Պուտինը այդ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ «հաշվի առնելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հատուկ հարաբերությունները` Մոսկվան պատրաստ է նաեւ հումանիտար օգնություն տրամադրել Ղրղըզստանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG