Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը այս ամիս 750 զինծառայող կտեղակայի Աֆղանստանում


Վրաստանը այս ամիս 750 զինծառայող կտեղակայի Աֆղանստանում:

Ինչպես հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը, վրաց զինվորականները ծառայություն կիրականացնեն ԱՄՆ-ի ծովային հետեւակի հետ համատեղ` Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում:

Վրաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ 25 զինծառայողներ Աֆղանստան են գործուղվել մարտի 29-ին, իսկ մյուսները երեք խմբով կտեղակայվեն ապրիլի կեսերին:

Վրաստանը մինչեւ 2008 թվականը 2 հազար զինծառայողներով մասնակցում էր Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած առաքելությանը:

Հայաստանը Աֆղանստանում ունի 40-հոգանոց զորախումբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG