Մատչելիության հղումներ

Թուրքական կողմը սպասում է Հայաստանի պատասխանին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Փարիզում հայտարարել է. «Վաշինգտոնում Հայաստանի նախագահի հետ հնարավոր հանիպումը կախված է այն արձագանքից, որն իրենք կստանան Երեւանից»,- հաղորդում է թուրքական Անադոլու գործակալությունը:

Թուրքիայի նախագահի հատուկ ներկայացուցիչը՝ երկրի առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Երեւան է ժամանել այսօր առավոտյան: Նա արդեն հանդիպել է Հայաստանի նախագահի եվ արտաքին գործերի նախարարի հետ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության, Թուրքիայի վարչապետն իր հատուկ բանագնացի միջոցով Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում երկկողմ հանդիպում է հայցել Հայաստանի նախագահի հետ:

Պաշտոնական Երեւանն այդ ուղերձին դեռ չի արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG