Մատչելիության հղումներ

Օբամա–Սարգսյան հանդիպմանը քննարկվելու է հայ–թուրքական հաշտեցման գործընթացը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում՝ Գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կունենա ինը երկրի առաջնորդների հետ, որոնց թվում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին նախօրեին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը։

Խոսելով նախագահ Օբամայի նախատեսած երկկողմ հանդիպումների մասին, սակայն, Սպիտակ տունը չի նշել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի անունը։

Անդրադառնալով հանդիպումների օրակարգին՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Դրանցից մի քանիսը ուղղակիորեն կապ ունեն միջուկային զենքի չտարածմանն ուղղված մեր ջանքերի հետ, մի շարք պետությունների ղեկավարների հետ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի, քանի որ նախկինում նման հնարավորություն չի ունեցել»։

«Հայաստանի նախագահի հետ քննարկվելու է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը»,–ասել է Սպիտակ տան խոսնակը։

Ըստ որոշ դիվանագիտական աղբյուրների, վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում կարող է նաեւ հանդիպում տեղի ունենալ Հայաստանի նախագահի ու Թուրքիայի վարչապետի միջեւ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG