Մատչելիության հղումներ

logo-print

Իրանական բանտերում առնվազն 35 լրագրող է պահվում


Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի տվյալներով Իրանի բանտերում 35 լրագրող է պահվում:

Իրավապաշտպաններին անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ շատ լրագրողներ, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, բանտերում ենթարկվում են կտտանքների:

«Մարդկանց հարկադրում են խոստովանել հանցանքներ, որոնք նրանք չեն գործել»,-նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Իրանում ընդդիմադիրների եւ իրավապաշտպանների զանգվածային ձերբակալությունները սկսվեցին նախորդ տարվա հունիսից՝ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վերընտրվելու դեմ ունեցած նրանց ելույթներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG