Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Հարավային Օսիայի վրա հարձակման վտանգ է տեսնում


ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը կարծիք է հայտնել, որ «դեռեւս պահպանվում է վտանգը,թե Վրաստանը կարող է ուժ կիրառել Հարավային Օսիայի դեմ»:

Ինքնահռչակ հանրապետության անվտանգության ծառայության իր պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում Անատոլի Սերդյուկովը նաեւ հավելել է, թե «Ռուսաստանը միշտ պատրաստ է տարածաշրջանում դիմակայել անվտանգության մարտահրավերներին»:

Պաշտոնյաների այս հանդիպման արդյունքում նաեւ նախատեսվում է Հարվային Օսիայի տարածքում միավորված ռուսական ռազմաբազա հիմնելու մասին համաձայնագիր ստորագրել:

Համաձայնագիրը կկնքվի 49 տարով, եւս 15 տարով մեխանիկորեն այն երկարաձգելու հնարավորություն ընձեռելով կողմերին:



Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG