Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին, ով Հայաստան է ժամանել` մասնակցելու մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին:

Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները անդրադարձել են Հայոց ցեղասպանության խնդրին։ Դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել է, որ իրենց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, եւ առաջնային նպատակներից մեկն էլ հենց հետագա ցեղասպանությունների կանխարգելումն է:

Այսօր Լուի Մորենո-Օկամպոյին ընդունել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային քրեական դատարանի միջեւ համագործակցության հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG