Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանները չեն խոչընդոտում ընդդիմության հանրահավաքը


Մատենադարանի հարակից տարածքում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը։ Հանրահավաքի մասնակիցների վկայությամբ, այն աննախադեպ է ոստիկանների բացակայությամբ։

Նախկինում հանրահավաքներին մասնակցողները դժգոհում էին, որ ոստիկանությունը, մասնավորապես, արգելափակում էր մարզերից ընդդիմության աջակիցների տեղաշարժը Երեւան։

«Այսօր առաջին անգամ է, որ հանգիստ եկել ենք՝ պլակատներով, ոչ ոք չի կանգնեցրել։ Վանատուրից նորմալ եկել ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանրահավաքին մասնակցող մի կին։

Ընդդիմադիրները ոստիկանության այսօրվա պահվածքը պայմանավորեցին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող հարյուրավոր իրավապաշտպանների ներկայությամբ։

«Միշտ եղել են ոստիկաններ՝ այսօր չկան», - նշեց հանրահավաքի մասնակիցներից մեկը։ - «Ոչ կարմիր բերետավորներ, ոչ բան... շատ զարմանալի էր։ Հերթական թատերական ներկայացումն է», - հավելեց մեկ ուրիշը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG