Մատչելիության հղումներ

Ապրիլի 7-ին Սիրահարների այգում նախատեսված բացօթյա ցուցահանդեսով կամփոփվի մարտի 12-ից մեկնարկած «Մի կին – Մի աշխարհ» խորագրով լուսանկարների մրցույթը, նաեւ հայտնի կդառնան մրցանակակիրների անունները:

«Մի կին - Մի աշխարհ» ցուցահանդես-մրցույթը բոլոր կանանց մասին է` «Կինը հասարակության մեջ» թեմայով, այն նախաձեռնել են Երիտասարդ առաջնորդների դպրոցի մի խումբ ուսանողներ` որպես ավարտական նախագիծ:

«Որոշեցինք կոտրել կարծրատիպային այն ընկալումը, որ կանանց միամսյակը միայն ծաղիկների եւ միամսյա ուշադրության, գեղեցիկ խոսքերի շրջանն է, այլ որ հենց այդ նույն միամսյակում հիշենք կնոջ ակտիվ ներգրավվածությունը հասարակական կայնքում», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց մրցույթի կազմակերպիչներից Շուշան Հարությունյանը, ով վիրտուալ հասարակությունում հայտնի է որպես բլոգեր` blansh անունով:

Նախագծի հեղինակները չեն ցանկանում արհեստականորեն ընդգծել կնոջը հասարակության մեջ, ոչ էլ պատրաստվում են պայքարել ու մարտչնել` բարձրացնելու համար կնոջ դերը: Երիտասարդները պազապես որոշել են այս կերպ եւս մեկ անգամ ուշադրության արժանացնել խնդիրը` չակնկալելով հրատապ լուծումներ:

Մրցույթին դիմել են 100-ից ավելի մասնակիցներ, ովքեր ներկայացրել են մինչեւ 5 լուսանկար: Ցուցահանդեսը կարելի է համարել սիրողական, քանի որ բոլոր ցանկացողները կարող էին աշխատանք ներկայացնել:

Մրցույթին ներկայացված լուսանկարները մեկ օր շարունակ դրված էին օնլայն քվերակության, որի հիման վրա պրոֆեսիոնալ ժյուրիի եզրակացությամբ պիտի որոշվեն մրցանակակիրները: Կանոնների համաձայն`լավագույնների առաջին եռյակի համար սահմանված է գումարային մրցանակ՝ համապատասխանաբար 100.000, 60.000 եւ 40.000դրամ։

XS
SM
MD
LG