Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում մեկնարկեց FIDH-ի 37-րդ համագումարը


Երեքշաբթի օրը Երեւանում իր աշխատանքը սկսեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարը, որին մասնակցում են 140 երկրներից շուրջ 300 պատվիրակներ:

Համագումարը նվիրված է արդարադատության ոլորտի նոր մարտահրավերներին։

«Մենք եկել ենք, որպեսզի Հայաստանը իրական առաջընթաց արձանագրի արդարադատության ոլորտում», - իր խոսքում հայտարարեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը։՝ հավելելով. - «Ես չեմ եկել միայն պաշտոնատար անձանց ձեռքերը սեղմելու համար, եւ երեկ ես դա ասացի [մարտի 1-ի] զոհերի հարազատների հետ հանդիպմանը: Մենք պետք է հիշեցնենք իշխանություններին, որ չի կարելի լռության մատնել այս ամենը, նրանք պետք է անեն ամեն ինչ, ամեն ինչ պետք է բացահայտվի»:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի նախագահը հաջողություն եւ արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG