Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Հոլիվուդի ռեստորաններից մեկում կրակոցներից 4 հայեր զոհվել եւ 2-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է: Ենթադրվում է, որ հանցագործը եւս ազգությամբ հայ է:

Երկուշաբթի օրվանից Շենգենյան գոտում ընդգրկված երկրները մուտքի անցագիր` թույլտվություն կտրամադրեն միասնական եւ փոփոխված կարգով, որը, ըստ եվրոպացի պաշտոնյաների, պետք է էականորեն հեշտացնի վիզա ստանալու գործընթացն ու կրճատի բյուրոկրատական քաշքշուկը։

Ռուսաստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, երկու պայթյուն է տեղի ունեցել Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքի ներքին գործերի բաժնի շենքի մոտ, որոնց հետեւանքով երկու ոստիկան է զոհվել: Փորձագետների համոզմամբ, Հյուսիսային Կովկասի իսլամիստական ահաբեկչական ցանցն անցել է ակտիվ գործողությունների։

Միջազգային այս լուրերի մասին ավելի մանրամասն լսեք «Մոլորակ» հանդեսում։
XS
SM
MD
LG