Մատչելիության հղումներ

Ռուսաստանում նոր ահաբեկչությունների հետեւանքով երկու ոստիկան է զոհվել


Այսօր առավոտյան երկու պայթյուն է տեղի ունեցել Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքի ներքին գործերի բաժնի շենքի մոտ, որոնց հետեւանքով երկու ոստիկան է զոհվել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` եւս երկու ոստիկան, ինչպես նաեւ դատախազության մի աշխատակից, վիրավորվել են: Վիրավորված ոստիկաններից մեկի վիճակը ծանր է:

Պայթյուններից առաջինը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ով նույնպես զոհվել է, այնուհետեւ պայթել է ավտոմեքենան, որով նա մոտեցել էր ոստիկանության շենքին:

Առաջին պայթյունը եղել է 3 կիլոգրամ, երկրորդը` շուրջ 50 կիլոգրամ տրոտիլի հզորության:

Անցած շաբաթվա սկզբին նախ Մոսկվայի մետրոպոլիտենում, ապա` Դաղստանի Կիզյլար բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 50 եւ վիրավորվել շուրջ 100 մարդ: Թե' Մոսկվայում եւ թե' Կիզլյարում պայթյունները իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG