Մատչելիության հղումներ

Գերմանացի զինծառայողները «թյուրիմացաբար» սպանել են աֆղանական բանակի 6 զինծառայողների


Աֆղանստանի հյուսիսում գերմանացի զինվորները աֆղանական բանակի վեց զինծառայող են սպանել՝ կարծելով, թե նրանք գրոհայիններ են։

Ըստ հրամանատարության հաղորդագրության, աֆղանցի զինծառայողների մարդատար ավտոմեքենան հսկիչ կետում կանգ չի առել, չի ենթարկվել գերմանցի զինվորների հրահանգին, ինչից հետո մեքենայի ուղղությամբ կրակ է բացվել։

Միջադեպից մեկ օր առաջ նույն նահանգում` Կունդուզ քաղաքում, թալիբների հետ բախման արդյունքում գերմանացի երեք զինվորական էր զոհվել, հինգը՝ վիրավորվել։


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG