Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ կմասնակցի ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում նախատեսված` միջուկային անվտանգությանը նվիրված համաժողովին, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Մոսկվայում հոգեհանգստյան արարողություն են մատուցել շաբաթասկզբին ահաբեկչության զոհ դարձած 17-ամյա Վալենտինա Եղիազարյանի հիշատակին։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկրում իրավիճակը կայունացնելու շուրջ հատուկ հանդիպում է անցկացրել խորհրդարանական ուժերի հետ։

Միացյալ Նահանգների իրավապահները նոր մանրամասներ են հրապարակել Լոս Անջելեսում ոչնչացված հայ ընտանիքի մասին։ Ըստ ոստիկանության, հոր, մոր եւ մանկահասակ աղջկա սպանության պատճառ է դարձել սիրային եռանկյունին։

Մանրամասները լսեք «Մոլորակ» հանդեսում, որը պատրաստել են Հրայր Թամրազյանը, Հրաչ Մելքումյանը, Աստղիկ Բեդեւյանը եւ Ազա Բաբայանը։
XS
SM
MD
LG