Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ


Միջին Ասիա այցի շրջանակներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, որը նրան տեղեկություններ է փոխանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

«Հակամարտությունը կարող է լուծվել միջազգային նորմերին եւ օրենսդրությանը համապատասխան, բայց միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Բան Կի-մունը զրույցի ընթացքում հույս է հայտնել, թե հակամարտությունը «շուտափույթ լուծում» կստանա՝ նշելով, որ «կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG