Մատչելիության հղումներ

Էրդողանը հաստատում է, որ մեկնելու է Վաշինգտոն


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր հաստատել է, որ մեկնելու է Վաշինգտոն` մասնակցելու ապրիլի 12-13-ը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում անցկացվելիք միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:

Նախօրեին Թուրքիայի կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը հայտարարել էր, թե վարչապետը դեռեւս որոշում չի կայացրել Վաշինգտոն մեկնելու վերաբերյալ:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության վկայությամբ, այսօր լրագրողների հետ զրույցում Էրդողանը ասել է, թե «դրական զարգացումներ» կան պաշտոնական Վաշինգտոնի հետ տարաձայնություններին վերջ տալու ուղղությամբ, եւ հայտնել է նաեւ, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ կվերադառնա Թուրքիայի դեսպան Նամիք Թանը:

Թանը հետ էր կանչվել մարտի 4-ին ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւին հավանություն տալուց անմիջապես հետո:

Թուրքական լրատվամիջոցները հավանական էին համարում, որ Էրդողանը նույն պատճառով կարող է չմասնակցել վաշինգտոնյան գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG