Մատչելիության հղումներ

Մայր բուհում հեռակա ուսուցում սկսվեց 3 տարի առաջ, բայց բուհի ղեկավարները կարծում են, որ այն մինչեւ օր չի ծառայում իր նպատակին։ Թեեւ հեռակա ուսուցման դիմող երիտասարդների թիվը սկզբում մեծ չի եղել, բայց տարեցտարի աճել է:

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում պատմեց, որ հեռակա համակրգում նույնպես դիմորդները հիմնականում նախընտրում են իրավագիտություն, տնտեսագիտություն, միջազգային հարաբերություններ մասնագիտությունները, ավելի քիչ են դիմում բնագիտական բաժիններ:

«Մենք բոլոր մասնագիտությունների գծով չենք կարողանում ապահովել հեռակա ուսուցման պլանայի տեղերը, բայց որոշ մասնագիտություններում էլ բավական լուրջ մրցույթ ենք ունենում», - նշեց Ժամհարյանը։

Մայր բուհի ուսումնամեթոդական վարչության պետը խոստովանում է, որ հեռակա ուսուցումը լիովին չի ծառայում այն նպատակին, ինչի համար ստեղծվել է: - «Ավաղ ընդունվում են այն դպրոցականները, որոնք հաջողություն չեն ունեցել առկա ուսուցման ընդունելության ժամանակ, իսկ հեռակա ուսուցումը իրականում պետք է ծառայի աշխատող երիտասարդներին, որպեսզի զուգակցեն ուսումն ու աշխատանքը», - կարծում է նա։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նույնպես կարծում է, որ հեռակա ուսուցումը լիովին չի ծառայում իր նպատակին` նշելով նույն խնդիրները:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա ուսուցման առաջին կուրսի ուսանողուհի Սիրանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում պատմեց, որ հեռակա ընդունվելու պատճառը քննությունների ժամանակ ստացած ցածր միավորներն են եղել: Իսկ նույն ֆակուլտետի հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողուհի Արփինեն էլ պատմեց, որ հեռակա է ընդունվել, քանի որ հեռու է ապրում Երեւանից:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG