Մատչելիության հղումներ

logo-print

Daimler AG-ն ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել կոռուպցիոն գործունեություն ծավալելու համար


Գերմանական ավտոարտադրող Daimler AG ընկերությունը, որը Mercedes Benz-ի արտադրողն է, կոռուպցիոն գործունեություն ծավալելու համար մեղավոր է ճանաչվել Միացյալ Նահանգներում եւ որպես տուգանք պետք է վճարի 185 միլիոն դոլար:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կողմից ներկայացված մեղադրանքի համաձայն, ընկերությունը 1998-2008 թվականների ընթացքում աշխարհի 22 երկրներում տասնյակ միլիոնավոր դոլարների կաշառքներ է տվել տեղի պաշտոնյաներին` շահավետ պետպատվերներ ստանալու համար, ինչով եւ խախտել է ամերիկյան հակակոռուպցիոն օրենքները:

Այդ երկրների ցանկում են Ռուսաստանը, Թուրքիան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Չինաստանը, Խորվաթիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG