Մատչելիության հղումներ

2006 թվականից ի վեր ապրիլի 1-ը, երգիծաբան Սամվել Բաղդասարյանի նախաձեռնությամբ, հայտարարվել է Երգիծանքի եւ ծիծաղի օր:

Երկրով մեկ անցկացվում են ամենատարբեր միջոցառումներ: «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանի (Տոտո) նախաձեռնությամբ, բացվեց ծաղրանկարների ցուցահանդես: Արդեն 10-ամյա պատմություն ունեցող այս ցուցահանդեսում այս տարի առաջին անգամ ներկայացված են նաեւ երգիծաքանդակներ:

Երգիծական բեմադրություններ կներկայացվեն Երեւանի տարբեր թատրոններում: Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի Սամվել Բաղդասարյանի բեմադրած «Համազգային տժղժիկը»:

«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ նաեւ Արմեն Վաթյանի «Մանեկեն» կատակերգության պրեմիերան:

Քանդակագործ Արմեն Վարդանյանը, ում երգիծաքանդակները ներկայացված էին ցուցահանդեսում, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե թեմաները վերցրել է մեր իրականությունից, մեր կյանքից - «Ամբողջ մեր երկիրը երգիծական է: Եթե հումորով չվերաբերենք այս ամենին, կարո՞ղ ենք ապրել այս երկրում»:

Ծաղրանկարիչ Արզոն հավելեց. - «Քաղաքական գործիչները կան, նշանակում է երգիծանքը կա, հումորը կա: Մեզ համար ամենամեծ նյութը իրենք են հանդիսանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG