Մատչելիության հղումներ

Հայկական հումորի թիրախը եզդիներն են


Աշոտ Ղազարյան
Աշոտ Ղազարյան

Բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ Ռուսաստանում գործող «Տաջիկ աշխատանքային միգրանտներ» կազմակերպությունը դատի է տվել ռուսաստանյան THT հեռուստաալիքով հեռարձակվող «Նաշա Ռաշա» երգիծական հաղորդաշարը` Միջին Ասիայից ժամանած միգրանտներին վիրավորելու համար: «Մաքսլիբերթի»-ի հետախույզը պարզեց, որ հայկական հումորի թիրախն էլ եզդիներն են:

Իր խոսքը եզդիների մասին «չհնացող» անեկդոտով սկսեց դերասան Աշոտ Ղազարյանը. չկա մի հաղորդում, տեսաերիզ կամ համերգ,
Աշոտ Ղազարյան.«Եզդիները պարզ ու մաքուր մարդիկ են, ես շատ եմ սիրում նրանց, անգամ եզդի ընկերներ ունեմ»
որտեղ հայտնի երգիծաբանը չհիշի Հայաստանում մեծ համայնք ունեցող եզդիներին: «Մենք հաճախ հորինում ենք պատմություններ ու վերագրում եզդիներին, բայց նրանք պարզ ու մաքուր մարդիկ են, ես շատ եմ սիրում նրանց, անգամ եզդի ընկերներ ունեմ», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում անկեղծացավ Աշոտ Ղազարյանը:

Այդուհանդերձ բոլոր եզդիները չեն, որ պատրաստ են լիաթոք ծիծաղել իրենց մասին պատմվող անեկդոտների վրա. Աշոտ Ղազարյանը թեւ եզդիների հետ ընկերություն անում է, բայց պատահել է նաեւ, որ դժգոհել են ու նեղացել:

«Եզդիներին իսկապես երբեմն նեղանում են իրենց մասին պատմվող անկեդոտներից», - հաստատում է Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների խմբագրությունը 20 տարի գլխավորող եզդի Հասան Թամոյանը:

«Անձամբ ես որեւէ հիվանդագին բան դրա մեջ չեմ տեսնում, թեեւ կան եզդիներ, ովքեր իսկապես վիրավորվում են», – «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց Թամոյանը:

Հասան Թամոյանը հպարտությամբ է հիշում իր ժողովրդի մասին հյուսվող զվարճալի պատումները ու բացատրում, որ դրանցում հումորի առարկա դարձած եզդիների առանձնահատկությունները միայն դրական լույսի ներքո են ցույց տալիս իրենց:
Հասան. Թամոյան.«Եզդիներին իսկապես երբեմն նեղանում են իրենց մասին պատմվող անկեդոտներից»


«Լինի եզդի, ապարանցի, զոքանչ, թե խմել սիրող մարդ, կարեւորը` նրան հարգելն է», - վստահ է Աշոտ Ղազարյանը: Դերասանն ասում է, որ երբեւէ չի զգուշանում, թե իր հումորներով կարող է վիրավորել մեկին, քանի որ վստահ է` ունի չափի զգացողություն:

Տարիներ առաջ Աշոտ Ղազարյանի էկրանավորած անեկդոտներից մեկը, պարզվում է, առաջինը հենց եզդի Հասան Թամոյանի շուրթերից է հնչել. պատմել է ու «կրակն ընկել», քանի որ անեկդոտը զայրացրել ու վիրավորել է իր եզդի հայրենակիցներին:

XS
SM
MD
LG