Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Թուրքիայի պատմության մեջ ամոթալի էջ չկա»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի երեկոյան ուղերձ է հղել ժողովրդին, որտեղ հիմնականում անդրադարձել է այլ երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության շուրջ ընդունված որոշումներին։

«Ո'չ Միացյալ Նահանգները, ո'չ Շվեդիան ուղիղ կապ չունեն գրեթե մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ», - ըստ թուրքական հանրային հեռուստատեսության` հայտարարել է Էրդողանը. - «Այդ հարցի շուրջ բազմակողմանի եւ անաչառ գիտական ուսումնասիրություն չի կատարվել, եւ այդ խորհրդարանները նման որոշումներ են ընդունում` հաշվի առնելով միայն սեփական կուսակցությունների ներքին եւ արտաքին քաղաքական շահերը։ Իսկ երբ պատմությունը դարձնում են գործիք` քաղաքականության համար, կորցնում ես ճշմարտությունը բացահայտելու հնարավորությունը»։

Նա նշել է, թե Անկարան պաշտպանում է 1915 թվականի իրադարձությունների շուրջ գիտական եւ փաստացի ուսումնասիրություն կատարելու առաջարկը, եւ ընդգծել, որ դրանցից զատ` տարբեր երկրների լոբբիների ազդեցությամբ ընդունված որոշումները Թուրքիայի համար որեւէ նշանակություն չունեն։

«Թուրքիայի պատմության մեջ որեւէ ամոթալի էջ չկա, եւ Անկարան մշտապես պնդել է, որ պատմության ուսումնասիրմամբ պետք է զբաղվեն եւ այդ ոլորտում որոշումներ ընդունեն պատմաբանները», - ասել է Ռեջեփ Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG