Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ` շնորհավորելով նրան այդ պաշտոնում նշանակվելու առթիվ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույցում նշել է, որ երկու երկրների միջեւ կա չիրացված մեծ պոտենցիալ, միաժամանակ առկա են երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Այդ կապակցությամբ հանձնաժողովի համանախագահներին հանձնարարականներ են տրվել` համաձայնեցնել ու կազմել օրակարգ եւ առաջիկայում անցկացնել հանձնաժողովի նիստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG