Մատչելիության հղումներ

logo-print

Դաղստանում ավտոմեքենայի պայթյունից 2 մարդ է զոհվել


Անցած գիշեր Դաղստանի արեւմտյան Խասավյուրտ բնակավայրում ավտոմեքենայի պայթյունից 2 մարդ է զոհվել, եւս մեկ մարդ վիրավորվել է:

Իրավապահների վարկածով` ավտոմեքենան բեռնված է եղել պայթուցիկով, որը, սակայն, պայթել է պատահաբար:

Երեկ Դաղստանի Կիզլյար քաղաքում ավտոմեքենայի պայթյունի եւ դրան հաջորդած` մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 11 մարդ է զոհվել, շուրջ երեք տասնյակ մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Զոհվածներից 9-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG