Մատչելիության հղումներ

Երգիծաբանները նորից կտոնեն Հումորի եւ երգիծանքի օրը


Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը մամլո ասուլիսի ժամանակ
Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը մամլո ասուլիսի ժամանակ

Այս տարի արդեն 4-րդ անգամ երգիծաբանները պաշտոնապես տոնելու են Ապրիլի 1-ը` որպես հումորի եւ երգիծանքի օր: Այդ կապակցությամբ բացօթյա ասուլիս էին հրավիրրել` ներկայացնելու իրենց անելիքները:

Երգիծաբաններն այս տարի 10-ից ավելի ապրիլմեկյան միջոցառումներ են պատրաստել` երգիծանկարների եւ երգիծաքանդակների ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, աճպարարական շոու եւ այլն: Տոնակատարությունների գլխավոր կազմակերպիչ Սամվել Բաղդասարյանն ասաց, որ ցանկանում է` գոնե գալիք տարի Ապրիլի 1-ը տոնեն նաեւ մարզերում:

Ապրիլի 1-ի տոնակատարությունների շրջանակներում կկայանա նաեւ «Մանեկեն» ֆիլմի պրեմիերան: - «Հայկական կինոն կոմեդիա չի սիրում, բայց մենք փորձել ենք այնպես անել, որ գոնե մարդիկ չտխրեն», - ասաց կինոսցենարիստ, դրամատուրգ Արմեն Վաթյանը:

Երեւանում ապրիլմեկյան տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ռուսաստանաբնակ երգիծաբան Կարեն Ղազարյանը, ում խոսքերով` «մեր ժողովրդի հարատեւման կարեւոր հիմքերից մեկը հենց հումորի զգացումն է»: Հումորի եւ երգիծանքի պետական օրվա կապակցությամբ` Հայաստան է ժամանել նաեւ անգլիաբնակ հայ երգիծաբան Կեֆ Օրքյանը:

Երգիծաբաններն արդեն ունեն նաեւ իրենց ամսաթերթը` «Բիս», մտադիր են անգամ ստեղծել երգիծանքի եւ հումորի պետական թանգարան, ինչի կապակցությամբ երթով ուղեւորվեցին նախագահական նստավայր` հանձնելու իրենց խնդրանք-նամակը:

2006 թվականին կառավարության որոշմամբ Ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվեց որպես հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր:

XS
SM
MD
LG