Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ծաղիկներ է դնում մետրոյի «Լուբյանկա» կայարանում` ի հիշատակ ահաբեկչության զոհերի, Մոսկվա, 29-ը մարտի, 2010թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ծաղիկներ է դնում մետրոյի «Լուբյանկա» կայարանում` ի հիշատակ ահաբեկչության զոհերի, Մոսկվա, 29-ը մարտի, 2010թ.
Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքը կրկին ցնցվեց ուժեղ պայթյուններից: Նախ ռումբ պայթեց մետրոյի «Լուբյանկա» կայարանում, ապա շուրջ 40 րոպե անց եւս մեկ պայթյուն տեղի ունեցավ «Պարկ կուլտուրի» կայարանում: Կան տասնյակ զոհեր, վիրավորներ: Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հատկանիշներով:

Պաշտոնական այցով Անկարա է ժամանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ակնկալվում է, որ այցի ընթացքում խոսակցություն կլինի նաեւ հայկական հարցի վերաբերյալ: Կանցլերի այցելության նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ծավալուն հարցազրույց է տվել գերմանական «Շպիգել» հանդեսին եւ կրկին խոսել է իր երկրում ապրող հայաստանցիների մասին:

Այսօր Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի կունենա քննարկում Հայոց ցեղասպանության հարցով:

Այս թեմաներն են տեղ գտել «Մոլորակ» ծրագրում: Հաղորդումը պատրաստել են Լուսինե Գրիգորյանը, Հեղինե Բունիաթյանը, Արմեն Քոլոյանը եւ Հրայր Թամրազյանը:

XS
SM
MD
LG