Մատչելիության հղումներ

logo-print

Սերբիայի խորհրդարանը ներողություն է խնդրում Սրեբրենիցայի դեպքերի համար, սակայն դրանք ցեղասպանություն չի որակում


Սերբիայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով դատապարտելով 1995 թվականի հուլիսին բոսնիական Սրեբրինիցա քաղաքում սերբերի կողմից մոտ 8 հազար մահմեդական տղամարդկանց կոտորածը` ներողություն է խնդրել զոհերի ընտանիքներից, քանի որ, ինչպես ասված է բանաձեւում, «ամեն ինչ չէր արված կոտորածը կանխելու համար»:

Միեւնույն ժամանակ, սերբական խորհրդարանը հրաժարվել է այդ իրադարձությունները ցեղասպանություն որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG