Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայի մետրոյում ահաբեկչության զոհերից մեկը հայ է


Այսօր մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է հայազգի Վալենտինա Եղիազարյանը, ով վիրավորվել էր երկուշաբթի առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված պայթյուններից:

«Այս պահի դրությամբ ճշտված տվյալներով, ցավոք սրտի, հայազգի զոհ կա, որը մահացել է այսօր հիվանդանոցում: 17 տարեկան Վալենտինա Եղիազարյանը», - երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Նա նաեւ հավելեց, որ վիրավորված երկու հայերը` Ռուսաստանի երկու հայազգի քաղաքացիներ` 18-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը եւ 55-ամյա Աննա Պորկաշյանը, գտնվում են հիվանդանոցում, եւ բժիշկները բավարար են գնահատում նրանց վիճակը:

Վերջին տվյալներով` 39 մարդ զոհվել է, 73 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել երկուշաբթի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված ահաբեկչական երկու պայթյունների հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG