Մատչելիության հղումներ

logo-print

Նիկ Եգիբյան անունը շատերին դեռ հայտնի չէ, քանի որ «ինքը դա չի ուզել»: Մասնագիտությամբ օպերային երգիչը հիմնականում հանդես է գալիս է R&B ոճում, նաեւ երգեր է գրում, զբաղվում գործիքավորմամբ:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Նիկը պատմեց, որ հանդիսատեսին առավել հայտնի է դարձել «Համազգային աստղ» նախագծից հետո, որի ժամանակ կատարում էր իր երգերը, այդ պատճառով էլ նախագծից հետո սկսեց ստանալ առաջին պատվերները:
Հայաստանում իր ստեղծագործություններից ամենահայտնն է համարում ամրագոտիների մասին երգը:

«Առաջիններից է եղել Հասմիկ Կարապետյանի «Գույներ»-ը, հետո երգեր եմ գրել Հայկ Կասպարովի, Շուշան Պետրոսյանի համար, Անդրեի նոր սկավառակը գրեթե ամբողջությամբ իմ երգերից է կազմվելու: Հիմա անգամ բանակցում եմ Բրիթնի Սփիրսի հետ, որ իմ երգերից մեկը կատարի նոր սկավառակի համար», - պատմեց Նիկ Եգիբյանը:

Խոսելով երգչի կարիերայից` Նիկը ասաց, որ իր ոճով Հայաստանում գումար չես կարող վաստակել, քանի որ այստեղ անցնում է «6/8»-ը: Այդ պատճառով նա որոշել է հայտնի դառնալ արտասահմանում: Այդ ուղղությամբ, կարծում է, արդեն քայլեր արել է` մասնակցելով մի քանի միջազգային համերգների:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախընտրական փուլին Նիկ Եգիբյանը ներկայացել էր ոչ սովորական բեմական տեսքով, ինչը համարում է PR ակցիա:

Նիկ Եգիբյանի եւ Շուշան Պետրոսյանի երգի պրեմիերան
«Իմանալով, որ, միեւնույնն է, չեմ անցնելու, ընտրեցի մի երգ, որը չէր գերազանցում 3 րոպեն: Ինձ չի հետաքրքրում` ինչ են խոսում իմ մասին, կարեւորը հիշում են, ուրեմն իմ ուզածին հասել եմ», - նշեց երգիչը:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախընտրական փուլի արդյունքներով` Նիկ Եգիբյանը հաղորդագրություններով ստացել էր ընդամենը 4 ձայն, ինչը նրան թույլ է տալիս ասել, որ կեղծիքներ եղել են:

«Միայն իմ ընկերների ուղարկած հաղորդագրությունները բավական են, որ ես 4-ից ավելի ձայն հավաքեի, հետեւաբար կեղծիքներ իսկապես եղել են», - կարծում է Նիկ Եգիբյանը:

Վերջերս Նիկ Եգիբյանը նաեւ զուգերգ է ձայնագրել երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, որի պրեմիերան կայացավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:
XS
SM
MD
LG