Մատչելիության հղումներ

Լորդերի պալատում քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը


Երեկ ուշ երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում Բարոնուհի Քերոլայն Քոկսի նախաձեռնությամբ կայացել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ:

Մոտ 1 ժամ տեւած քննարկման սկզբին Բարոնուհի Քոկսը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հիմնական փաստերը, ժամանակի միջազգային գործիչների արձագանքը դեպքերին, եւ հենց Մեծ Բրիտանիայի ունեցած փաստաթղթերը դարասկզբի հայկական ջարդերի մասին: Նա կոչ արեց կառավարությանը միանալ քաղաքակիրթ ազգերի շարքին, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը: Սատարող ելույթներ ունեցան Լորդերի պալատի եւս մի քանի անդամներ:

«Բրիտանական կառավարությունը հիշում է դարասկզբի ցավալի դեպքերը, սակայն չի կարող կատարել որեւէ քայլ, որը կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը», - ի պատասխան Բարոնուհի Քերոլայն Քոկսի հարցադրմանը, հայտարարեց Բարոնուհի Գլենիս Քինոկը, ով ներկայացնում է Արտաքին գործերի նախարարությունը Լորդերի պալատում:

Բարոնուհի Քոկսը, ով նախագահում է Լորդերի պալատի Հայկական խորհրդարանական խումբը, խոստանում է, որ շարունակելու է առաջիկայում հայկական հարցը բարձրացնել ու աշխուժացնել քննարկումները խնդրի շուրջ:


Լուսինե Գրիգորյան, Լոնդոն

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG