Մատչելիության հղումներ

Նալբանդյանը վերահաստատում է Հայաստանի նվիրվածությունը Մադրիդյան սկզբունքներին


Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է ՄԻնսկի խմբի համանախագահներին: 29-ը մարտի, 2010թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է ՄԻնսկի խմբի համանախագահներին: 29-ը մարտի, 2010թ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երկուշաբթի օրը ընդունելով Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին՝ անդրադարձել է վերջին շրջանում մադրիդյան առաջարկությունների հետ կապված շահարկումներին:

«Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ եւ շարունակում են մնալ այդպիսին», - հայտարարել է Նալբանդյանը:

Նույն օրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր», - տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը՝ առանց մանրամասնելու:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ավարտին, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ինչ-որ համաձայնության հանգել են, Մերզլյակովը պատասխանեց. - «Այստեղ մենք կոնկրետ ձեւակեպումներ չենք քննարկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG