Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլուն զանգահարել է Հիլարի Քլինթոնին` Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցով


Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց են ունեցել։ TRT հեռուստաընկերության փոխանցմամբ` հոռախոսազրույցը տեղի է ունեցել Դավութօղլուի նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հիմնականում քննարկել են Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի շուրջ զարգացումները։

Հեռախոսազրույցի ընթացքում, ըստ դիվանագիտական աղբյուրների, անդրադարձ է եղել նաեւ Իրանին, Իրաքին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի վերջին զարգացումներին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG