Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիա


Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա այցով կժամանի Թուրքիա. երկիր, որի հետ պաշտոնական Բեռլինը, հատկապես վերջին շրջանում, մի շարք տարաձայնություններ ունի։ Հետեւելով Ֆրանսիայի օրինակին` Գերմանիան նույնպես հստակորեն ընդդիմանում է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը եվրոպական ընտանիքին։ Ընդ որում, այցից առաջ կանցլերը ակնարկել է, որ մտադիր չէ փոխել այդ դիրքորոշումը։

«Իմ տեսակետը նույնն է մնացել. Եվրամիությունը պետք է Թուրքիային արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ տրամադրի», - գերմանական «Դոյչլանդֆունկ» ռադիոկայանին անցած շաբաթ տված հարցազրույցում հայտարարել է Անգելա Մերկելը։ Վերջինս նաեւ ընդգծել է, որ Թուրքիա - Եվրամիություն բանակցությունները կարող են դեռեւս երկար շարունակվել, եւ որ դրանք ամենեւին չեն երաշխավորում պաշտոնական Անկարայի վերջնական անդամակցությունը եվրոպական ընտանիքին։

Ի պատասխան` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը միանգամից մի քանի հոդված է հրապարակել գերմանական օրաթերթերում` պնդելով, թե Անկարան, եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալուց բացի, այլ առաջարկի չի համաձայնի։ Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ երկրի արտգործնախարարությունը. «Մեր դիրքորոշումը հստակ է` Թուրքիան այլընտրանք չունի, քան լիարժեք անդամակցությունը», - հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG