Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Ռեջեփ Էրդողանի եւ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը, Անկարա, 26-ը մարտի, 2010թ.
Ռեջեփ Էրդողանի եւ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը, Անկարա, 26-ը մարտի, 2010թ.
«1915 թվականին Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն չէր», - այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին հայտարարել է ստամբուլահայ համայնքի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը` Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ CNN Turk-ի եթերում հայտարարել է, որ պաշտոնական Անկարան պատրաստվում է բանակցել սփյուռքահայ կառույցների հետ. ամերիկահայ կազմակերպությունների արձագանքը այս հայտարարությանը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը խոսել է Ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի մասին:

Այս թեմաներն են տեղ գտել «Մոլորակ» ծրագրում: Հաղորդումը պատրաստել են Աստղիկ Բեդեւյանը, Հրաչ Մելքումյանը, Արմեն Քոլոյանը եւ Հրայր Թամրազյանը:

XS
SM
MD
LG